ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Գաբրիել Բալայանն ազատման դիմում է գրել

Գաբրիել Բալայանն ազատման դիմում է գրել
24.11.2020 | 13:50

ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանն աշխատանքից ազատման դիմում է գրել։


«Պաշտոնավարման ընթացքում անմնացորդ նվիրումով ես և իմ գործընկերները հնարավոր ամեն ինչ արել ենք պաշտպանական ոլորտի ինձ վստահված ուղղություններում բարեփոխումներ իրականացնելու համար` արձանագրելով ինստիտուցիոնալ անշրջելի ձեռքբերումներ։ Ցավով արձանագրում եմ նաև բացթողումներ, որոնց համադրության պատճառով նոյեմբերի 20-ին դիմել եմ վարչապետին ինձ զբաղեցրած պաշտոնից ազատելու խնդրանքով», - Aysor.am-ին ասաց Բալայանը։ Նա շնորհակալություն հայտնեց համատեղ ծառայության ու միահամուռ ջանքերով ձեռք բերված արդյունքների համար, որի շահառուներն են տասնյակ հազարավոր նախկին ու ներկա զինծառայողներ։

«Հուսով եմ՝ նոր նշանակումների արդյունքում կարձանագրվեն շոշափելի հաջողություններ հանուն Հայաստանի Հանրապետության ու նրա անվտանգության ապահովման։ Խոնարհվում եմ բոլոր նահատակների ու վիրավորների, նրանց հարազատների ու մտերիմների առջև։ Փառք Հայոց բանակին, որ արեց ու անում է անհնարինը։ Պատիվ ունեմ։ Ծառայում եմ հայրենիքիս», - ասաց Բալայանը։

Դիտվել է՝ 3447

Մեկնաբանություններ